Սարսա՜փ ու դժվար ցավ է սիրել քեզՆերի՛ր, փորձում եմ հավետ մոռանալՋնջել եմ ուզում հայացքդ պաղած,Որ չտանի ինձ խելագարության։Յաթաղանի պես կախվել ես գլխիսԱպարդյուն իմ ջանք , հեռավոր մի ծեսՆորից հարցնում եմ, նշխար հավատքիսԶգալ քեզ, սիրելը, որ՞ գույնի մեջ էր։Որտեղ ապրում ես անվերջության մեջՐոպեներն անգամ վաճառելով թանկԻրո՞ք իմ սերը այդքան էժան էրԿեղծավորներին դարձար ապարանք։04.12.2019Սոֆա Գևորգյան