Մետակսի վաճառական և մեծահարուստ Աւետիս Յորդանանեանը 1908 թւականին հիմնադրում է Ռաշտի հայոց դպրոցը ի յիշատակ իր վաղաժամ մահացած որդու Մկրտիչ Յորդանանեանի:Աւետիս Յորդանանեանը և իր ընտանիքը իրենց կեանքի ընթացքում բազմաթիւ բարեգործական եւ ազգանւէր աշխատանքներով յաջողում են բարգաւաճել իրենց համայնքը։ Հարկ է նշել, որ Յորդանաեանների հովանաորութեամբ հիմնադրւում է նաև Ռաշտի առաջին թատերախումբը։ Աւետիս Յորդանանեանի շիրիմը գտնւում է մի այլ հանրահայտ բարերար՝ Արսէն Մինասեանի շիրիմի կողքին՝ դպրոցի բակի տարածքում։ 1966 թւականին Երջանկայիշատակ Տ. Արտակ Ս. Արք. Մանուկեանի հովանաւորութեամբ դպրոցին կից կառուցւում է Ս. Մեսրոպ եկեղեցին։ Ռաշտի հայ համայնքի առաջին եկեղեցին հրդեհի պատճառով անհետանում է։ Ամէն տարի ամռանը Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ կազմակերպւում է ուխտագնացութիւն դէպի Ռաշտի Ս. Մեսրոպ և Բանդար Անզալիի Ս. Մարիամ եկեղեցիները։